Ի պաշտպանություն ոստիկանների. սկանդալային գործի շուրջ
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում անցած տարվա վերջին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որը ցնցեց ողջ իրավապահ համակարգը: Հանցագործի եւ թմրամոլի հարուստ կենսագրություն ունեցող ոմն Ռուբեն Հովսեփյանը, որը 28 տարին դեռ չբոլորած, արդեն հասցրել է դատապարտվել յոթ անգամ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, ցուցմունք է տվել, ըստ որի իբր նրան ծեծել են բաժին բերելիս: […]





































