Զոհեցին 2 պարկեշտ ոստիկանի /վիդեո/
Ներկայացնում ենք Henaran.am-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակը, որի հեղինակները չեն նշվում :
”ՀՀ իրականության մեջ շանտաժն և անհիմն բողոկարկելը դարձել է իրենց հանցավոր գործնեությանը հասնելու մի յուրօրինակ միջոց, այդ շանտաժին տեղիք են տալիս նույնիսկ քննչական և դատախազության մարմիններում, ՀԿԾ-ն տուրք տալով ռեցեդիվ թմրամոլ հանցագործի ակնհայտ կեղծ ցուցմունքներ և կուլ գնալով վերջինիս նույնանման վարգի տեր ծնողների Կ. Հովսեփյանի, Նարինե Ասատրյանի շանտաժներին իրավապահ համակարգը սարսափած յուրաքանչուրն իրենց կաշվից, զոհեցին երկու պարկեշտ և ազնիվ ոստիկաների, որոնց ազնվության և պրոֆեսիոնալ վարքի մասին վկայում է վեջիներիս բազմաթիվ խրախուսանքները:
Դեպքը, որ տեղի է ունեցել անցած տարեվերջին, ցնցեց ողջ իրավապահ համակարգը սա այն դեպքերից է , երբ հանցագործի և թմրամոլի հարուստ կենսագրություն ունեցող ոմն Ռուբեն Հովսեփյան որը հազիվ էր բոլորել իր 28 տարին բայց հասցրել է դատապարտվել յոթ անգամ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:
Վերջինիս ակնհայտ կեղծ ցուցմունքի հիման վրա իբր նրան ծեծել են կենտրոնակաի բաժին բերելիս: Ռ. Հովսեփյանը ՀՀ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել բնակարանային գողություն կատարելու կասկածանքով և բաժին բերման ենթարկելուց հետո վերջինս առանց խոշտանգելու պատմել է Երևան քաղաքում իր կողմից կատարված ութ բնակարանայի գողության դեպքեր:
Ի դեպ բերման ենթարկելուց հետո բաժնի կողմից մարդու իրավունքների գրասենյակից հրավիրվել է երեք ներկայացուցիչներ որոնց մոտ Ռ. Հեվսեթյանը պնտել է, որ ամենինչ կարգին է իրեն չեն խոշտանգել և որ իր կողմից նշած բնակարանային գողությյան դեպքերը կատարել է ինքը:
Սական բաժին բերման ենթարկելուց մեկ ժամ առաջ նշված հանցագործ իր ընկերների հետ թմրանյութի և ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են որի ժամանակ տեղի է ունենում ծեծկռտուկ, այս ամեն նկարահանվել է, / http://www.youtube.com/watch?v=r59V32K4-2I/:
Ոստիկանության աշխատակիցները իրենց ցուցմունքներով պնդում են, որ Ռ.Հովսեփյանը մարկմնական վանսվածքները ստացել է իր ընկերների հետ վիճաբանության ժամանակ, սակայն քննչական խումբը արժանահավատ չի համարում պետությունը ներկայացնող ոստիկանության մեկ տասնյակ ավել աշխատակիցների ցուցմունքները այլ հաշվի է առնում յոթ անգամ գողության համար դատապարտված թմրամոլ հանցագործի կողմից տրված ակնհայտ կեղծ ցուցմունքը և առանց հաբաղոլու կալանավորում ՀՀ ոստիկանության կոնտրոնականի բաժնի երկու օպերլիազօրներին:
Ինչքանով է իրավաչափ կատարված քննություն, ինչու քննությամբ հաշվի չի առնվել նշված բազմաթիվ փաստերն ու վկաներին, կա արդյոք նշված գործում անձնական դրդապաճառ, ինչու է խայտառակվում ոստիկանի իրավունքները և բարի համբավն:
Խնդրում ենք կրկին անգամ բոլորովս միյասին գտնել այս բազմաթիվ <<Ինչուների>> պատասխանները և սահմանափակենք ոստիկանի անունն և արժանապատվությունը նվաստացնող արատավոր այս երևույթը:
Մեծ ցավ ենք ապրում, իրավապահ համակարգ այսօր այնքան է թուլացել, որ մի գողի,թմրամոլի, հանցագործի կեղծ ցուցմունքով կարող է մի քանի պռոֆեսիոնալ ոստիկանի ճակատագիր խաթարվի: Այս միջադեպ շատ լուրջ հարված է իրավապահ համակարգին դա է վկայում այսօր համակարգի նման անտարբեր վերաբերմունքն աշխատանքին և այն փորձառու ոստիկանների բասմաթիվ դիմումները, որ դուրս են գալիս համակարգից հասկանալով որ այսօր իրենք պաշպանված չեն, որ ցանկացած հանցագործի կեղծ ցուցմունքով իրենք կարող են կալանվորվել: Այսօր ոզջ իրավապահ համակարգը սպասում են գոնե մեկ արդարաձի վճռի:
Խնդրում ենք Ձեզ արձագանքել: Հասկանալի պտճառներով հեղինակներ չի նշվում”:
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110.000 դրամ և ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանները Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման էին ենթարկել 1984թ. ծնված Ռուբեն Հովսեփյանին, ով խոստովանել էր, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Հովսեփյանը սեպտեմբերի սկզբներին ոստիկանության Կենտրոնականի բաժնի վարչական տարածքում գտնվող մեկ այլ բակարանից գողացել է մոտ 300.000 դրամ արժողության 20 գ ոսկյա շղթա, 500 ԱՄՆ դոլար և 132.000 դրամ: Ռուբեն Հովսեփյանը ձերբակալվել է: