11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու է աճել ընտրողների թիվը. ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել են Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունները` Հայաստանի ընտրողների թվի աճի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի եւ ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջեւ անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում:

Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական եւ ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն:

Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա պարզաբանում ենք հետեւյալը.

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012 թ. մայիսի 6-ից մինչեւ 2013 թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) աճել է 25,053-ով: Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60.645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` 29,986 ընտրող):

Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես եւ այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով` 15,572 ընտրող):

 

ՀՀ ոստիկանություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ