17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրիշի փոխարեն քվեարկելը հանցագործություն չէ. կառավարությունը մերժեց /լրացված/

 Կառավարություննն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է  ԱԺ  կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Նածաձեռնությամբ նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողի կողմից կիրառվող կարգապահական միջոց է նաև օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը ՀՀ իրավապահ մարմիններին: 

 ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները և կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

 Ըստ նախագծի, կարգազանց կհամարվեն նաև այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Նախագծին կից ներկայացվող հիմնավորման մեջ առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելը կամ քվեարկելը համարվում է պաշտոնեական կեղծիք:

Նախագծի բացասական եզրակացության կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պաշտոնեական կեղծիք է համարվում պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

 ՀՀ արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանի խոսքով,  վերը նշված արարքները` պատգամավորների կողմից նիստի ժամանակ աղմկելը, վիրավորական արտահայտություններ անելը կամ Ազգային ժողովի նիստի վարողի` օրենքից բխող պահանջները չկատարելն, ըստ էության, կարգապահական խախտումներ են, որոնց նկատմամբ նիստը վարողի կողմից կիրառվում են համապատասխան կարգապահական միջոցներ, մինչդեռ հիշյալ նախագծով նշված արարքները որակվում են հանցագործություն` որոնց մասին հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմիններին:

 Հրայր Թովմասյանի խոսքով, կարգապահական խախտումը և հանցագործությունն իրարից տարբերվում են ինչպես հանրային վտանգավորության աստիճանով, այնպես էլ հետևանքով:Կառավարության հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ ԱԺ  էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացնում պատգամավորի կողմից նախատեսված էթիկայի կանոնները խախտելու դեպքերի վերաբերյալ:

Ելնելով վերոհիշյալից` կառավարությունը գտնում է, որ բացակա պատգամավորների փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:

Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասաց, որ ավելացնելու որեւէ բան չունի: Henaran.am-ի դիտարկմանը, թե նախագծի մերժումը եւ հարցը միայն Էթիկայի հանձնաժողովին վերապահելն արդյոք բավարար մեխանիզմ է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը կանխելու համար, Հրայր Թովմասյանն արձագանքեց.”Դրա գործիքներն այլ են: կառավարությունը, որպես կանոն չի միջամտում կամ ձեռնպահ է մնում ԱԺ  գործունեության կարգին վերաբերող առաջարկությւոններ անելուց: Դա բացառապես ԱԺ լիազորություններն են եւ հարցը պետք է ուղղվի ԱԺ-ին”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ