09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անասնագոմը էպոսագետի համար ավելի շահութաբեր է, քան Րաֆֆին

Henaran.am-ը ՀՀ նախագահի թեկնածու , էպոսագետ Վարդան Սեդրակյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ ճակատագիր ունեցավ այն 8 մլն դրամը, որը նա պատրաստ էր տրամադրել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընտրագրավ: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն էլ համաձայնվել էր օգտվել օգնությունից` մեկ պայմանի դեպքւոմ, եթե Սեդրակյանը չի առաջադրվելու:

 “Ձեզ հետաքրքրող գումարով, Ամանորից առաջ գնեցի անասնագոմ իմ հայրենի Քարաշամբ գյուղում: Կարծում եմ դա հաջող գործարք է, որը ինձ հետագայում շահույթ կապահովի: Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում այդ գումարը կորցնելու էի, որովհետեւ նա չի կարողանա հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը”,-Henaran.am-ին պատասխանել է Վարդան Սեդրակյանը:

“ Անձամբ Ձեզնից, եւ Ձեր Henaran.am-ից շնորհակալ եմ “անաչառ” եւ “գեղեցիկ” լուսաբանման համար: Եթե հարցը նյութական հարթության մեջ է, ապա այդպես էլ ասացեք: Մեծ սիրով կփորձեմ լուծել Ձեր առջեւ ծառացած խնդիրները: Մի անհանգստացեք: Եթե Րաֆֆիի ու անասնագոմի համար փող ունեմ, ապա Ձեզ համար էլ մի բան կկարողանամ -մտածել”,- “Ֆեյսբուք”-ի միջոցով մեզ գրել է թեկնածուն:

Henaran-ին Վարդան Սեդրակյանի փողերը պետք չեն: Կարծում ենք լավ կլիներ իր գումարներով էպոսագետ-նախագահացուն օգներ Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին, այն հաշմանդամ երեխաներին, որոնք հազարապատիկ ավելին են յուրաքանչյուր քաղաքացու համար, քան անասնագոմը: Էթիկայի նորմերից ելնելով` ավելին չենք ասում. պարզապես խորհուրդ նախագահացուին. պետք չէ ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածել:

Henaran.am-ը պատրաստ է թեկնածուին տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքների հասցեներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ