Եկեղեցին ինքնամաքրվում է
“Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի” նախագահ Ալեքսանդր Ամարյանն այն կարծիքին է, որ եկեղեցի գնալը եւ մոմ վառելը բավարար չէ, որպեսզի պայքարենք հավատքի համար: Հայաստանում այսօր բարեգործական եւ առողջապահական կազմակերպությունների անվան տակ գրանցված 64 գրանցված եւ շուրջ 200 չգրանցված կրոնական կառույց կա: Սա նաեւ նրանից է, որ հոգեւոր դաշտը Հայաստանում կարգավորված չէ, եւ աղանդավորական կառույցները իրենց լավ են զգում:
Նույնիսկ Ամարյանի խոսքով` այնքան լավ, որ մրցանակաբաշխություն են անում, “լավագույն նախարար” որոշում: Ալեքսանդր Ամարյանը կարծիք հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին կարծես ինքնամաքրվում է: ՀԿ նախագահը նման եզրահանգման է եկել Էջմիածնի տարածած հաղորդագրությունները կարդալով: Մասնավորապես մի քանի քահանաներ կարգալույծ են արվել:
“Այդ դեպքերի մասին հանրությունը տեղեկացել է եկեղեցու հրապարակած հաղորդագրությունների միջոցով: Իսկ կրոնական կառույցների պարագայում նման դեպքերի մասին չենք կարող իմանալ, որովհետեւ փակ են գործում: Օրինակ, եթե կառույցի ղեկավարը հանցանք է գործում, ասում են` “մենք դրա հետ կապ չունենք”,-ասաց նա:
Ամարյանը դրական համարեց նաեւ այն, որ ր Առաքելական եկեղեցին սկսել է աշխատել, հատկապես ուսանողների եւ երիտասարդների հետ: