11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սթրես` “Սթրես կենտրոնում” Բա մենք էլ էնդեղ գյուլի բերանն ենք ընկնում,

Ինչքան էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը խոսի բարեփոխումների, բարձրորակ սպասարկման մասին, միեւնույն է` դեռ սայլը տեղից չի շարժվում: Տավուշի մարզի Չինարի գյուղից երեքշաբթի օրը  76-ամյա  մի կնոջ պիտի հետազոտեին նախարարությանը պատկանող “Սթրես-կենտրոն”-ում:

Սակայն ո’չ ավել, ո’չ պակաս կենտրոնի բժիշկը չլսելով հիվանդին` նետում է, թե ինքը զբաղված է ու լավ կլինի` “Էս կենտրոնից ուրիշ տեղ տանեն ստուգման”: “Բա մենք էլ էնդեղ գյուլի բերանն ենք ընկնում, ասում ենք սահմանը պահենք, որ մեզ հետ էսպես վերաբերեն”,-չգիտես ում հուզված բողոքում էր տատը: Հետո դիմելով թոռանը` նա ասաց իզուր էլ էս բուք-բորանին հասանք ստեղ: 

Իմանալով լրագրող եմ`  կինն ասաց. “Բալա, պետք չի, մի գրի,  մարդու օրը  կարող ա լավ չի  սկսվել”: 

Հետո ճշտեցինք, որ ի տարբերություն “Սթրես-կենտրոնի” այդ բժշկի, նույն բուժհաստատությունում գտնվեցին Հիպոկրատի ազնիվ երդվյալներ ու տատիկին բուժում նշանակեցին: Առողջություն ենք մաղթում այդ կնոջը, բայց նրա  խնդրանքը մերժում ենք եւ բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ կենտրոնը պետական է, եւ բժիշկները նաեւ  տատի երեխաների, թոռնիկների մուծած գումարներից են աշխատավարձ ստանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ