11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրեական գործ “Հայանտառ”-ի աշխատակիցների դեմ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Հայանտառ” ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

“Հայանտառ” ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար:

Իսկ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկելու եւ ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիակնության քննչական գլխավոր վարչություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ