01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Առողջապահության նախարարությունը չի շտապում եզրակացություն տալ յոթնամյա աղջնակի մահվան վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում օրերս մահացած 7-ամյա աղջկա անալիզները ուղարկվել են Երեւան հետազոտության: Ըստ տեղեկությունների` չի բացառվում, որ աղջկա մահվան պատճառը խոզի գրիպն է: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը այսօր առավոտյան մեզ ասել էր, որ զանգահարենք մեկ-երկու ժամից` հետազոտության պատասխաններն իմանալու: Օրվա վերջին, սակայն, չգիտես […]

Խաչիկյանի պատասխանը` հաջորդ նիստին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 19-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Մեղադրական եզրակացությունը պաշտպանող դատախազ Ենոքյանին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը չթույլատրեց մեղադրական եզրակացությունը ներկայացնել նստած: “Գիտեմ ծավալուն է, բայց հարգենք գործող կարգը”,-ասաց դատավորը: Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի […]

Դարձել եք միանձնյա ղեկավար այս երկրում … բոլորին հրավիրում եք

ԱԺ-ը այսօր շարունակեց 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդման քննարկումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  հարցեր էին ուղղում տարբեր խմբակցությունների պատգամավորներ կապված   խորհրդարանական ընտրությունների  կազմակերպչական, տեխնիկական և այլ խնդիրների մասին : ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը  հետևյալն էր  “Պրն. Մուկուչյան, մայիսին ընտրություն է տեղի ունենալու և Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ […]

Աննախադեպ գրավ` 10 միլիոն դրամ եւ 283 դրամի անշարժ գույք. Խաչիկյանի եւ 12-ի դատավարությունը շարունակվում է.մերժում /վիդեո/

“Կենտրոն եվ Նորք Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Նրանք մեղադրվում են կենսաթոշակները յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ […]

Դադարեցրել է հացադուլը

      “ՄԱՊ” ընկերությունից ավելի քան 32 միլիոն դրամի խմիչքեղեն և սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող Սիլվա Խաչատրյանը մարտի 18-ին դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը մարտի 15-ին դատարանում դիմում էր ներկայացրել, ըստ որի՝ ի նշան իր նկատմամբ իրականացված ապօրինի […]

Բացառությամբ Երվանդ Զախարյանի

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում էական և համակարգային թերացումներ չեն արձանագրվել: Կադաստրի պետական կոմիտեն դրսևորել է պատշաճ մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և բարելավել է իր գործունեությունը: Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչը էապես բարելավել է […]

Henaran.am-ը շնորհավորում է Վազգեն Խաչիկյանին

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը այսօր` մարտի 19-ին դառնում է 41 տարեկան: Խաչիկյանը գտնվում է անազատության մեջ: Այսօր ժամը 12-ին կշարունակվի նրա դատավարությունը: Հիշեցնենք, նա մեղադրվում է թոշակների յուրացման մեջ եւ նրան  մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ […]

Էպոսագետի խափանման միջոցը մնաց նույնը

Հայաստանի զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց էպոստագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը: Սեդրակյանը կասկածվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձ կազմակերպելու մեջ եւ մարտի 5-ից կալանավորված է: Սեդրակյանը “Երեւան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկո  դատարան չէր բերվել. դա թույլ է տալիս օրենքը: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին ասել է, որ ինքը դեռ […]

ՀՐԱՏԱՊ . Հարկայինի պետը մարդ է ծեծել դատախազի տան դիմաց/լրացված/

Ինչպես հաղորդում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել հարկային տեսչության Սիսիանի բաժնի պետ Նաիրի Բախշյանի եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ականատեսների, հարկայինի պետը Սիսական փողոցում կանգնեցրել է մի ավտոմեքենա եւ վարորդին հարցրել թե ի՞նչու է արագությունը գերազանցում: Քաղաքացին հարկայինի պետին շատ հանգիստ պատասխանել է, որ նա “գայիշնիկ չի, եւ իր գործը չէ”: Այս […]

“Սիվիլիթասից”

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը “փողերի լվացման” հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է Սիվիլիթաս հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ: ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009- 2011 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի