02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մատաղիսի վճիռը Վերաքննիչը կհրապարակի վաղը

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում ավարտվեց Մատաղիսի զորամասում երկու զինվորի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արա Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի արդարացման դատավճռի դեմ բողոքի քննությունը: Դատարանը վաղը կհրապարակի վճիռը:

Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Իր հերթին  զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ եւ Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Ամբաստանյալները  մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: 9 տարի կալանքի մեջ գտնվելուց հետո Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել էր նրանց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ