08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բերեզովսկուն խեղդամահ են արել /վիդեո/

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան խեղդամահ են արել, ընդ որում` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահ մարմինները, հաղորդում է “pravda.ru”-ն:

Ոստիկանությունը սակայն չի էլ բացառում ինքասպանության տարբերակը, սակայն “ինքնասպանություն” բառը իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ չի հնչել: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ Բերեզովսկու մահվան մեջ “3-րդ կողմի մասնակցություն” չեն տեսնում:

Օլիգարխի դին հայտնաբերել էր նրա թիկնապահը շաբաթ առավոտյան` անգլիական Բերկշիր կոմսությունում գտնվող Բերեզովսոկու տան լոգարանում: Օլիգարխի մահվան հետաքննության նպատակով անց են կացվում նաեւ լրացուցիչ փորձաքննություններ, որոնց արդյունքները պարզ կլինեն մի քանի շաբաթից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ