16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սյունիքի մարզպետի թիկնապահը գիշերային ակումբում ծեծի է ենթարկել 43-ամյա տղամարդուն

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` մարտի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ծեծի է ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը Henaran.am-ի հետ զրույցում հատատեց, որ վերոնշյալ անուն ազգանունով տուժողի իրենք ընդունել են, միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ ` ինչի հետեւանքով է հիվանդը հայտնվել […]

Զատիկյանի որդու մահվան պատճառը թմրամիջոցն է

Երևանի Մալաթիայի  նախկին թաղապետի որդի  Անդրանիկ  Զատիկյանի  մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:  Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում: Փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային […]

Ջհանգիրյանը պրոբլեմ չունի. Ժամանակ

Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանից թերթը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Մատաղիսի գործով անցնող ամբաստանյալների արդարացման դատավճիռը: “Իմ գնահատականը իմ անձնական գնահատականն է, որը կարեւոր չի էս պահին: Կա մեղադրանքի կողմ, կա դատարան, իրենք էլ թող որոշեն իրենց հետագա անելիքները: Ես պրոբլեմ չունեմ”,-հայտարարեց Ջհանգիրյանը: 

Կաշառքի պահին բերման են ենթարկվել ԶՈւ հրամանատարներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն […]

Հարսնաքարի դատ.ամբաստանյալները հրաժարվում են ցուցմունք տալ /վիդեո/

Նախատեսվածից կես ժամ ուշացումով այսօր` մարտի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2012թ. հունիսի 17-ին Երեւանի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանի, Վահե Ավետյանի նկատմամբ գործադրած բռնության դատավարության հերթական նիստը: Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացել էր: 6 ամբաստանյաներից […]

Մատաղիսի գործով վճիռը հրապարակվեց

ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց “Մատաղիսի”  գործով արդարացման Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցած տարի դեկտեմբերին արդարացրել էր` 2003 թվականին Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին:

Անի Քոչարը դիմում է ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ ՀՀ գլխավոր դատախազին

Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին Ես՝ Անի Մանվելի Քոչարյանս, նույն ինքը՝ Անի Քոչարս, մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա դերասան Արսեն Առաքելյանի անժամանակ մահվան մասին: 31-ամյա երիտասարդի մահվան մասին բոթը ցնցեց նաև մեզ: Ի թիվս այլ լրատվամիջոցների Արսենի մահվանն անդրադարձավ և նրա հարազատներին իր խորին ցավակցությունը […]

Իրավիճակը Երեւանի քաղաքապետարանում

Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:   Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:   Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ […]

Երեւանի ընտրացուցակները

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել  www.police.am  և www.elections.am  համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը […]

Բերեզովսկուն խեղդամահ են արել /վիդեո/

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան խեղդամահ են արել, ընդ որում` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահ մարմինները, հաղորդում է “pravda.ru”-ն: Ոստիկանությունը սակայն չի էլ բացառում ինքասպանության տարբերակը, սակայն “ինքնասպանություն” բառը իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ չի հնչել: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված