07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբամային առաջարկել են “սեւ ցուցակում” ընդգրկել 240 ռուսների

Միջազգային հարցերով ՌԴ Պետդումայի հանձնախմբի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամինսիտրացիային է ուղարկվել 240 ռուսների ցանկը, որոնց նկատմամբ ենթադրվում է, որ ֆինանսկան եւ վիզային պատժամիջոներ են իրականացվելու “Մագնիտսկու օրենքի” համաձայն: Այդ մասին Պուշկովը  գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Նշենք, որ հունվարին նմանատիպ “սեւ ցուցակում”` այս անգամ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմված, 60 չինովնիկներ են հայտնվել ԱՄՆ-ից, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են իրականացվել “Մագնիտսկու օրենքն” ընդունելու համար: 

Օրենքն ԱՄՆ-ում ընդունվել է 2012-ի դեկտեմբերին: Ըստ դրա` մարդու իրավունքների խախտումներ կատարած ռուս պաշտոնատար անձանց մուտքը ԱՄՆ արգելվում է, ինչպես նաեւ այդ երկրի տարածքում սառեցվում են նրանց հաշիվները: 

“Սեւ ցուցակը” վերջնականապես Սպիտակ տան կողմից կհաստատվի ապրիլի 13-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ