Դատախազությունում բացել են Արտաշատի 17/05 ընտրատեղամասի պարկը
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազությունան շենքում Հատուկ քննչական ծառայությունը կատարում է 1705 ընտրատեղամասի պարկի բացումը քննչական գործողությունների շրջանակներում:
Պարկը բացեց ՀՔԾ ներկայացուցիչ Գորիկ Հովակիմյանը: Այստեղ ներկա են նաև ընտրատեղամասի նախագահ Մարինե Դավթյանը, ԿԸՀ ներկայացուցիչներ, ընթերականեր:
Հովակիմյանը ցույց տվեց, թե պարկում քանի տուփ կա: Կազմվեց արձանագրություն: Ապա սկսեցին ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության օրը Արտաշատի 17/05 ընտրատեղամասում լցոնման ու դիտորդի նկատմամբ բռնություն կատարելու դեպքի հետ կապված նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ:
Սահմանդրական դատարանի որոշմամբ՝ անվավեր ճանաչվեցին Արտաշատի 17/05 ընտրատաեղամսի արդյունքները: Գործի նյութերն ուղարկվեցին դատախազություն` համակողմանի քննություն իրականացնելու համար:
Ի դեպ, դիտորդն ու լրագրողն, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, չեն ներկայացել դատախազություն: