ՀՔԾ պետը կարգադրել է ձայնագրիչը նետել զուգարան. դիմել են էթիկայի հանձնաժողով
“Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ-ն (ԹԻ ՀԿ) դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսևորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին: 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում որպես դիտորդ մասնակցել է ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելին, […]