19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետի թիկնապահը գիշերային ակումբում ծեծի է ենթարկել 43-ամյա տղամարդուն

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` մարտի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը ծեծի է ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը Henaran.am-ի հետ զրույցում հատատեց, որ վերոնշյալ անուն ազգանունով տուժողի իրենք ընդունել են, միաժամանակ նշելով, որ տեղյակ չէ ` ինչի հետեւանքով է հիվանդը հայտնվել բժշկական կենտրոնում: Ըստ Ս. Աթաջանյանի, դա ոստիկանների խնդիրն է:

“Պատմել են, որ աստիճաններից վայր է ընկել, գլխի սալջարդ ունի, փափուկ հյուսվածքների վնասվածք: Գիտակցությունը երեկ վերականգնվել է: Հիվանդի մոտ ալկոհոլային հարբածություն կար”,-ասաց բաժանմունքի վարիչը:

Ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն եւ 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ