02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Տարածքային կառավարման նախարարության բացերը

Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

· 2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:

 

· Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:

 

· Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը:

 

· Դեռևս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:

 

· Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության “Հանրակացարաններ” ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:

 

 Արձանագրված դրական զարգացումները

· Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

 

· Բացահայտվել և արձանագրվել են համայնքի ղեկավարի uեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:

 

· Նախարարությունը մշակել է “Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծ:

 

· Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում,  Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային և վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:

 

· 2012 թվականին գրանցվել է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության կրճատում և բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճ:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ