17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շաշ, լալոշ, չոլախ … Արմեն Էլբակյանը վիրավորել է

Դերասան Արմեն Էլբակյանը վիրավորել է հաշմանդամ մարդկանց: Արմեն Էլբակյանը եթերից` հեռուստահաղորդումներից մեկում վիրավորել է հազարավոր հաշմանդամ մարդկանց  հեգնանքով և քամահրանքով խոսելով և ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին, պիտակներ կպցնելով և փաստացի վիրավորական անվանումներով որակելով: Ինչ ասել է շաշ, լալոշ, չոլախ ….

Մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս հիշեք, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից:

Ամողջ աշխարհում խտրականության դեմ պայքարողների, շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների մեջ շատ են արվեստագետները, մտավորականները, դերասանները, մի խոսքով հայտնի, սիրված և հարգված մարդիկ: Միայն մեր Հայաստանում այսպես կարող է լինել, որ հարգված արվեստագետը իրեն նման արտահայտություն թույլ կտա: Էլ ինչու ենք զարմանում և պահանջում քաղաքական գործիչներից և շարքային քաղաքացիներից, ովքեր պետք է Արմեն Էլբակյանին լսելով սովորեն և ինչօրինակ պետք է վերցնեն:

Կարելի է ենթադրել, որ պարոն Էլբակյանը տեղյակ չէ, թե ինչ  լուրջ նվաճումների են հասել հաշմանդամություն ունեցող անձինք համաշխարհային երգարվեստում, կինոարվեստում և արվեստի այլ ճյուղերում: Ասեմ ավելին, գոյություն ունեն խուլերի, դաունների և հաշմանդամ երեխաների թատրոններ, ուր մեծ հաճույքով հաճախում են ոչ հաշմանդմություն ունեցող մարդիկ նույնպես:

Եվ առհասարակ, ով է տվել Էլբակյանին բարոյական իրավունք, ով էլ նա լինի, նման քամահրանքով և հեգնանքով խոսելու ֆիզիկական արատ և կամ խնդիր ունեցող մարդկանց մասին և ով է որոշել, որ եթե մարդ ունի այս կամ այն խնդիրը կամ հաշմանդամությունը, ապա նա իրավունք չունի կրթվելու, աշխատելու, իր սիրած գործով զբաղվելու և ի վերջո իր երազանքների հետևից գնալու: Ո՞վ Էլբակյանը, թե՞:

Լավ կլիներ, որ գոնե արվեստագետները դուրս գային կարծրատիպային մտածողությունից և չխոսեին և չքարոզեին բաներ, որոնք հակասում են թե բարոյակն, թե մարդկային և թե սահմանադրական օրենքներին:

Թե ի՞նչ է խտրականությունը, հավանաբար գիտեք բոլորդ, սակայն, ձեր թույլտվությամբ ես կցանկանայի կրկին սահմանել, թե ինչ է խտրականությունը:

Խտրականությունը (լատիներեն Discrimination – տարբերակում, տարբերում, զանազանում, ջոկողություն) քաղաքացիների, որևիցե անհատի, խմբի կամ փոքրամասնության իրավունքների փաստացի կամ իրավական նսեմացումն է:

Խտրականության դեմ պայքարը նախևառաջ մարդասիրության դրսևորման մշակույթ է, որտեղ ճանաչվում է անհատի իրավունքը, նրա արժանապատվության իրավունքը, որպես մարդու իրավունքի աղբյուր: Դա նաև արտացոլում է բոլոր հնարավոր մարդկային ռեսուրսների օգտագործման փորձ, որ ապարդյուն չկորչեն հասարակությանն ու ընկերություններին անհրաժեշտ ունակությունները: Յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հասարակության համար բարիքների ստեղծմանը, ինչպես անձնական շահերից ելնելով, այնպես էլ հասարակության միասնությունը ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ բոլորը հա¬վասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես՛ պաշտպանվում են օրենքով (հոդվ. 14), յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրաթյամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք (հոդվ. 18)։

Այն հասարակությունը, որտեղ սոցիալապես պաշտպանված է հաշմանդամություն ունեցող անձը, պաշտպանված է յուրաքանչյուր քաղաքացի, այն միջավայրը, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի է բոլորին:

Ժողովրդավարական հասարակության չափանիշներից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն է հասարակությանը: Ըստ ներառման աստիճանի էլ կարելի է գնահատել տվյալ հասարակության ժողովրդավարության մակարդակը:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող “Աշխարհն առանց արգելքների”ա հասարակական կազմակերպության նախագահ`

Արման Մուշեղյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ