20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար Առաքելություն կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Առաքելություն” կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ