20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անի Քոչարը դիմում է ոստիկանապետին, ԱԱԾ պետին եւ ՀՀ գլխավոր դատախազին

Բաց նամակ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին

ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին

Ես՝ Անի Մանվելի Քոչարյանս, նույն ինքը՝ Անի Քոչարս, մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա դերասան Արսեն Առաքելյանի անժամանակ մահվան մասին: 31-ամյա երիտասարդի մահվան մասին բոթը ցնցեց նաև մեզ: Ի թիվս այլ լրատվամիջոցների Արսենի մահվանն անդրադարձավ և նրա հարազատներին իր խորին ցավակցությունը հայտնեց նաև «Ես Yes!» երիտասարդական ամսագրի պաշտոնական կայքը՝ www.esyes.am-ը:

Ահա այն ողջ առնչությունը, որ ունեցել եմ Արսեն Առաքելյանի մահվան հետ: Սակայն ի զարմանս ինձ՝ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկացա մի զարհուրելի քննարկման, որ հանիրավի վերագրվեց ինձ. Էլեկտրոնային որոշ կայքեր, այդ թվում՝ blognews.am, operativ.am, aysor.am, armversion.com, news.am, gazeta.am,emedia.am, և մի շարք այլ կայքերում տեղադրել էին մահացողի վերջին գրառումը և դրանից կատարած իրենց սուբյեկտիվ եզրահանգումները:

Մասնավորապես, ոմն Վահան Ղուկասյանի գրառումն առ այն, որով բացահայտ մեղադրանք է հասցեագրվում ինձ` Անի Քոչարիս, որպես դերասան Արսեն Առաքելյանի մահվան հիմնական պատճառ: Մահվան չափ ծանր մեղադրանք հասցնողները նման ՙդատավճիռ՚ են կայացրել իմ հանդեպ՝ չունենալով ոչ փաստեր և ոչ տրամաբանված վերլուծություն:

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես մարդ, ում համար սարսափելի ծանր է նույնիսկ լսել այդպիսի “մեղադրանքները”, որոնք հայտնվելով ոչ միայն սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այլև տիրաժավորվելով բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոց կոչվածներում, հերյուրանք, սուտ տեղեկություններ են տարածում իմ դեմ, ավելին՝ “մեղադրում” այնպիսի ծանրագույն հանցանքում, ինչպիսին մարդասպանությունն է կամ մարդու մահվան պատճառ դառնալը:

Մի կողմ դնելով ողջ այս անհասկանալի ու ինձ համար անբացատրելի պատմության հեղինակների և դրանք մեծ հրճվանքով տարածած լրատվամիջոցների ղեկավարների ու պարզապես որոշ սովորական օգտատերերի այդ հանգույն մեկնաբանությունները, մի կողմ դնելով հոգեկան այն ապրումները, որ զգացի այդ մասին տեղեկանալիս՝ դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ Ոստիկանության, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ ղեկավարների՝ ընդունել բաց նամակս ի գիտություն և որպես հաղորդագրություն ինձ հասցեագրված “մեղադրանքը” քննության առնելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու մարդկանց, ովքեր օգտագործելով անգամ մահվան նման դեպքը, փորձում են դիտումներ ապահովել իրենց խղճուկ լրատվամիջոցների համար, արատավորելով և ստվեր գցելով իմ բարի համբավի և հեղինակության վրա:

Ես պատրաստ եմ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրել այն բանի համար, եթե ապացուցվի, որ դերասան Արսեն Առաքելյանի հանկարծակի մահվան հարցում իսկապես կան իմ “մեղքն” ապացուցող փաստեր, ինչպես այդ մասին իրենց բարոյական իրավունք են պահել պնդելու վերոնշյալ Վահան Ղուկասյանն ու այդ գրառումը տարածած լրատվամիջոցները:

Հակառակ դեպքում, թող օրենքի առաջ պատասխան տան ու պատժվեն թե Ղուկասյանը, թե սույն լրատվամիջոցների պատասխանատուները, որպեսզի մեկընդմիշտ պատժվի նաև ամենաթողությունը, որ որոշ մարդկնաց հեշտությամբ թույլ է տալիս  այսպիսի ծանրագույն մեղադրանք հասցնել դիմացինին:

Ապավինում եմ մեր իրավապահների ողջամտությանն ու արագ արձագանքելու պարտականությանը, քանի որ այս և նմանատիպ այլ իրողությունները ձևավորում են ամենաթողության, անպատժելիության և սանձարձակության մթնոլորտ:

Կցում եմ բաց նամակին նաև այն հիմնական սկզբնաղբյուրը, որից օգտվել են լրատվամիջոցները և որով էլ մեղադրանք է առաջադրվել ինձ:

 

Հարգանքներով Անի Քոչար  (Անի Քոչարյան) 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ