21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Եկեղեցին անտեր մնաց, ասեք ո՞ւր տանեմ, կպատժի չէ՞…». ազատամարտիկը գիշերել է իր տան մոտ/ֆոտո/

ԴԱՀԿ աշխատակիցները Արարատի մարզի Գետափնյա գյուղում գտնվող իր տնից վտարել են ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին: Երեկ` մարտի 25-ին Henaran.am-ը գտնվում էր դեպքի վայրում, որտեղ ազատամարտիկները և Խաչիկ Գասպարյանի հարազատները սպառնում էին դիմել ծայրահեղ քայլերի, եթե հարգանք վայելող ազատամարտիկին հանեն իր քրտինքով ստեղծած տնից: «Բա մեր Սուրբը, մեր պապենական Եկեղեցին…հազար մարդ է մոմ վառել, հազար հավատավոր փրկվել […]

Հակառակորդի գնդակոծությունից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ)  միլիմետրանոց ականանետեր,  ՀԱՆ-17 (48 արկ)  ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ […]

Երևանում եղբայրը քրոջը այնպես է ծեծել, որ նա վախից իրեն դուրս է նետել պատուհանից. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց Արամայիս Օհանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արամայիս Օհանյանը տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում և, իր հետ նույն հարկի ներքո ապրող քրոջը՝ Արևիկին, մեղադրելով իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան, սպառնացել է սպանել, ի վերջո՝ […]

Ոստիկանապետի կողմից ծեծված երիտասարդը խոստովանում է. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին ‹‹Դիանա›› ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գեւորգյանը: Նրան ՀՀ Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով: շ Թերթը զրուցեց […]

Մանկապղծության սկանդալ հայ եկեղեցում. ինչու է լռում Մայր Աթոռը. Հրապարակ

Վերջին օրերին հերթական, թերեւս նաեւ ոչ վերջին սկանդալը հայ եկեղեցու շուրջ նոր զարգացումներ է ստանում: Խոսքը Երուսաղեմի հոգեւոր վարժարաններից մեկի նախկին ուսանող Հրայր Եզեկելյանի մասին իսրայելական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված մոտ 20 րոպեանոց ֆիլմն է, որում պարոն Եզեկելյանը հրապարակավ հայտարարում է, որ վարժարանում ուսանելու տարիներին իրեն բռնաբարել են եւ ենթարկել այլ սեռական բռնությունների` 13-ից 19 տարեկան […]

Պապը դատապարտում է մանկապիղծ-հոգեւորականներին

Ավագ Ուրբաթի աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է մանկապիղծ-հոգեւորականներին։ Նա ասել է, որ եկեղեցու նման սպասավորները «սխալ հոգեւորականներ են, որոնք փոխանակ իրենց ամբիցիաներից հրաժարվեն՝ անմեղներին պատվազրկում են»։ Պապը տեղեկացրել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի հոգեւորականների հարցերով, որոնք ծածկում են մանկապիղծների մեղքերը։      

Ոստիկանություն բերման ենթարկված մականունավորների մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և կեղծ թղթադրամներ հայտնաբերվեցին

Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» […]

«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք … »

«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, որ արել եմ մի բան, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում ինչպես դա եղավ: Խնդրում եմ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի կարժանանամ, բայց հուսով եմ մի օր կհանդիպենք …»,-իր օրագրում գրել է Վալերի Պերմյակովը: Այսօր դատական նիստին հրապարակվեցին սոցիալական ցանցում վերջինիս գրառումները, նաեւ ռուսական կողմի […]

Լրագրողների հավատարմագրման հարցում խնդիր կա

Լրագրողների ու դիտորդների քանակի՝ ընտրատեղամասում սահմանափակման հարցը անհանգստանցնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հատկապես՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Անդրադառնալով այս հարցին Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի անել այնպես, որ լրագրողի անվան տակ վստահված անձինք մուտք չգործեն ընտրատեղամաս: Դա անելը մինչ այս, բնականաբար, բավականին հեշտ էր: Հնարավոր էր մեկ […]

Եվս 45 օր

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր  բավարարել է նախաքննական մարմնի ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը  եւս  45 օրով  երկարացնելու միջնորդությունը: Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատարանը մերժել է նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան գրավով ազատ արձակելու համար: «Որեւէ հիմք քննիչը չուներ: Ասում է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի