14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

15 օր է Հրաչյայից լուր չունեն. հարազատները մոլորված են

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներն արդեն 15 օր է որևէ տեղեկություն չունեն նրանից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

«Եթե  նրա մոտ որևէ դրական փոփոխություն լիներ, անպայման կիմանայինք: Մենք հիմա լավը չենք մտածում, հակառակը կարծում ենք, որ վատ վիճակում է»,- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հրաչյա Հարությունյանը չի կարողանում քայլել, ողնաշարի ճողվածք ունի: Մարտիրոսյանի խոսքով, իրենց ահազանգը համապատասխան չի արձագանքվել ու Հայաստան տեղափոխելու հարցն էլ օդում է մնացել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրաչյա Հարությունյանի հարազատները ահազանգել էին :

«Պապան շատ վատ է, բայց նրան փակի տակ են պահում: Պապիկս հազար անգամ ահազանգել է՝ Արդարադատության նախարարություն:Փոխադրման հարցն էլ մնաց օդի մեջ: Մենք արդեն չգիտենք ո՞ւմ դիմենք: Պապան ասում է՝ կմեռնեմ, եթե օգնություն չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր էր ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով:

ՀՀ Արդարադատության նախարարությունն էլ արդեն երկար ժամանակ է հայտարարում է, թե շուտով Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ