21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Ջամբո» այգու սեփականատերը ձերբակալվել է Տանզանիայում. «Հետք»

«Հետքի» աղբյուրը Տանզանիայից հայտնում է, որ կալանքի տակ է վերցվել Տանզանիայից Հայաստան կենդանիներ փոխադրող «ԱՆ 26» ինքնաթիռը: Այն պետք է Տանզանիայից «չարտերային» թռիչքով 500 կապիկ և այլ կենդանիներ տեղափոխեր Հայաստան: Սակայն իրավապահները կալանքի տակ են վերցրել ինքնաթիռը՝ բեռի օրինականության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով: Տանզանական The Citizen լրատվամիջոցը հաստատում է այս տեղեկությունը։ Չորեքշաբթի Կիլիմանջարո միջազգային […]

Անհեթեթ մտքեր եք արտահայտում.միջադեպ Գասպարիի պաշտպանի և դատավորի միջև

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 25-ին, իր նիստում մերժեց քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպանների միջնորդությունը` կասեցնել սույն գործով քննությունը եւ  դիմել ՍԴ` կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցի պարզման նպատակով: Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ դատարանի սույն որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի վերաքննիչ քրեական […]

Շոկ. ծնողները խեղդել են նորածնին

Նիժնի Նովգորոդում երիտասարդ զույգը լոգարանում խեղդել է իրենց նորածին որդուն պարտքերի պատճառով։ Հանցագործությունն արվել է դեռ այս տարվա սկզբին, սակայն իմացվել է միայն այսօր, երբ հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ 26-ամյա Վալերիայի հղիությունը ցանկալի չէր, նա 9 ամիսների ընթացքում ոչ մի անգամ բժշկի չի գնացել։ Ծննդաբերել է տանը, առանց որեւէ մեկի օգնության։ Չնայած ամեն ինչին՝ տղան […]

«Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան»

Ի զորակցություն երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների՝ «Հայ կանանց ճակատը» ստորագրահավաք է սկսում՝ «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով: «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչ Սյուզաննա Սիմոնյանը Henaran.am –ին  տեղեկացրեց, որ սորագրահավաքը տեղի կունենա մարտի 26-ից մինչև ապրիլի 7-ը: «Ամեն օր ժամը 16.00-ից մինչև երեկոյան […]

Ռուզան Եղնուկյանի ճակատին 4 կար են դրել

Երեկ՝ մարտի 24-ին ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում վնասվածք ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Ռուզաննա Եղնուկյանը  իր կամքով դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հիվանդանոցից տուն է գնացել երեկ երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո: Այս մասին Henaran.am-ի  թղթակցին տեղեկացրեցին ԲԿ-ի շտապօգնության և վերակենադանացման բաժանմունքից. «Ռուզան Եղնուկյանն ուղեղի ցնցում չէր ստացել, միայն […]

Աշխարհը հիշում է զոհ դարձած ստրուկների օրը/ վիդեո

Ավելի քան 400 տարի առաջ 15 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ զոհ դարձան տրանս- ատլանտյան ողբերգական ստրկավաճառությանը, որոն համարվում է համաշխարհային պատմության պատմության ամենամութ էջերից մեկը: ՄԱԿ-ի կողմից  մարտի 25-ը նշվում է Ստրկության զոհերի հիշատակման և տրանս-ատլանտյան ստրուկների առևտրի միջազգային օր: Իսկ անցյալ տարի ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) կագնեցվեց զոհերիհիշատակին նվիրված հուշարձան:

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից: Հաջորդ […]

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։ Նա նշեց, որ անվտանգության ոչ […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի