13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գնդապետի գործը ՄԻԵԴ չուղարկած փաստաբանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

«Իրավունք և  աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար   Գագիկ Սարուխանյանը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  որ փաստաբան Արա Զաքարյանի պատճառով է, որ ազատամարտիկ, խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ փաստաբանը բաց էր թողել ժամկետը եւ Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չէր դիմել:

Արա Զաքարյանը պարզաբանել է, որ «կյանքի ցուցմամբ անհետաձգելի միջամտություն պահանջող ընտանեկան հանգամանքի պատճառով սահմանված ժամանակահատվածում չի կարողացել հաղթահարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ դրանից առաջացած գերհոգնածությունը, ինչի հետևանքով ի վիճակի չի եղել ժամանակին ավարտել գանգատը կազմելու գործը»:

Փաստաբանական պալատի լրատվության ծառայությունից Henaran.am-ը տեղեկացավ, որ Արա Զաքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ