14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աղանդ է բացահայտվել, որտեղ երեխաներին «բուժում են» մտրակի հարվածներով /վիդեո/

Բաշկիրիայում հատուկ ծառայությունները բացահայտել են «Կենտրոն» աղանդավորական կազմակերպությունը, որտեղ«բուժում էին» մտրակի հարվածներով, ընդ որում՝ թե մեծերին, թե երեխաներին։

LifeNews-ը հրապարակել է գաղտնի տեսախցիկի ֆիքսած կադրերը, որոնցում երեում է, թե ինչպես է մի կին թավայով ու մոմով ինչ-որ արարողակարգ անում, իսկ հետո թեթեւ հարվածներ է հասցնում մտրակով։

Ոստիկանությունը պարզել է, որ աղանդի հիմնադիրը 42-ամյա Գուլնուր Գուբայդուլինան է, նա իր օգնականների հետ կեղծ ախտորոշումներ է արել հիվանդությունների, ապա բուժումներ իրականացրել։

Բացի այդ, աղանդավորականները գուշակություններ են արել, «շփվել մահացածների հոգիների հետ»։ Նրանք իրենց հետեւորդներին համոզել են հրաժարվել ծնողներից, երեխաներից, մտերիմներից՝ հանուն «վեհ գաղափարի»։

Բժիշկները պարզել են, որ աղանդից տուժածներից 4-ը այժմ հոգեկան ծանր վիճակում են գտնվում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ