Որտե՞ղ էին թաքցրել թմրանյութը
Մարտի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Աթենքի փողոցի եւ Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Վահան Մ.-ին, 35-ամյա Ասատուր Հ.-ին, 33-ամյա Հայկ Կ.-ին՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, եւ ներկայացրել 52-ամյա Լեւոն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վահան Մ.-ի մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված, գործարանային փաթեթավորմամբ 1 հատ՝ 10 մլ, 1 հատ՝ 2 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ, 1 հատ 2 մլ տարողությամբ սրվակով թորած ջուր, «Կետոնալ»-ի 2 դեղահաբ, իսկ Ասատուր Հ.-ի մոտ՝ թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված:
Նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանները նույն վարչական շրջանի Միքայելյան եւ Բատիկյան փողոցների խաչմերուկից նույն բաժին բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Հ.-ին, ում մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մարիխուաննա» թմրանյութի նմանվող զանգված:
Արթուր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ թմրանյութը նույն օրը ոմն Արմենից ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատանյութագիտական եւ դատաթմրաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: