21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչո՞ւ են կալանավորված պահում Գառնիկ Մարգարյանին

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու համար մեղադրվող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժվել է: «Միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի պաշտպանյալիս խափանման միջոցը փոխեին, բայց այն մերժեցին: Պատրաստվում եմ բողոքարկել միջնորդությունը, կարծում եմ, որևէ հիմք չկա նրան անազատության մեջ պահելու համար»,- Henaran.am-ի թղթակցի hետ զրույցում […]

Հանցագործության զո՞հ. անհետ կորել է Կարեն Վարդանյանը

Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը: Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄՆ  և այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երևան-Դուբայ չվերթ չի եղել: Վարկած կա, որ նա Մոսկվայում է, քանի որ այդ ժամին միայն Երևան-Մոսկվա չվերթ է եղել: Մասնավորապես նրա ընկերներից […]

Եգիպտոսում ուղեւորներով լի ինքնաթիռ են առեւանգել

Եգիպտոսում անհայտ անձինք ուղեւորատար ինքնաթիռ են առեւանգել։ Ինքնաթիռն իրականացնում էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթը։ Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում, հայտնում է «Интерфакс»-ը։ Ինքնաթիռում 82 ուղեւոր է եղել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։    

ՀԷՑ-ը սպառնում է պարտքը չվճարելու դեպքում դատի տալ 14 տարվա մահացածին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է, ինչ ‹‹Մուսալեռ›› մասնաճյուղի Էջմիածնի ՀԷՑ-ից ծանուցագրեր են ‹‹առաքվում›› գյուղաբնակ, մասնավորապես՝ Հայթաղ եւ Արշալույս համայնքների սպառողներին՝ հիշեցնելով ընկերությանն ունեցած իրենց պարքերի մասին: Առաջին հայացքից նորմալ, նույնիսկ քաղաքակիրէ մոտեցում է: Սակայն, երբ տեղեկանում ես, որ պարտք ասվածը 10 եւ ավելի տարիների վվաղեմության է, հետեւաբար եւ՝ թվային ահռելի արտահայտությամբ, զարմանում ես՝ ինչպես է ՀԷՑ-ը […]

Ծնող «քրֆելու» համար մատուցողի եղբայրը ծանր վիրավորել է ռեստորանի տնօրենին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: 25-ամյա Արտակը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝  2014 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արտակ […]

Սուրիկ Խաչատրյանի ‹‹ինադո՞ւ›› . Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Գորիսի Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծի ենթարկելու պատմության ականատեսը, իսկ հետագայում նաեւ գործուն մասնակիցները եղել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյան: Մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցնեորը, երբ հրապարակվեց ՀՀ ոստիկանապետի հրամանով մարտի […]

«Հույսով, որ մեր ղեկավարների ուղեղները ևս կթարմացվեն» /վիդեո/

«Մասնագիտական հագուստները հպարտությամբ ենք կրում և հիմա էլ հագել ենք մեր պահանջները ավելի լսելի դարձնելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին իրենց նպաստների վերադարձման համար պայքարող հաշմանդամ օդաչուները: Հիշեցնենք,  «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց […]

Ո՞ր դեպքերում կարող եք փոխել Ձեր անունը. iravaban.net

iravaban.net-ի փոխանցմամբ՝ մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝ ա) անվան, ազգանվան անբարեհնչունության. բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության. գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու. դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու. ե) եթե երեխան փաստացի կրում […]

Մի քանի նկատառում 4+4+4 ձևաչափի մասին

1. Այս ձևաչափը հնարավորներից մեկն է` ներկայացնելու տարբեր խմբերի մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: 2. Թե ով կմասնակցի հանդիպումներին, չեմ կարևորում: Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է: 3. Մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց միջից ընտրեցին 4-ին, որոնք, հուսով եմ, մնացածի կարծիքը […]

15 օր է Հրաչյայից լուր չունեն. հարազատները մոլորված են

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներն արդեն 15 օր է որևէ տեղեկություն չունեն նրանից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: «Եթե  նրա մոտ որևէ դրական փոփոխություն լիներ, անպայման կիմանայինք: Մենք հիմա լավը չենք մտածում, հակառակը կարծում ենք, որ վատ վիճակում է»,- ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի