05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կհանգուցալուծվի արդյոք Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան Արարատի մարզում լուծում է առաջարկել Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդրի վերաբերյալ: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարար Գրիգորյանը նշել է, որ արգելոցի միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները, որի հետ կապված առաջարկությամբ է հանդես եկել:

«Հարցի լուծումներից մեկն այն է, որ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում առաջարկենք  բնակավայրի տարածքը վերադարձնել համայնքին, բայց, նույն չափով տարածքներ, որոնք համապատասխանում են արգելոցի չափանիշներին, համապատասխան համայնքներից տրվեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի հատուկ պահպանվող տարածքի չափերը չպակասեն: Ես անձամբ հանդիպել եմ տեղի բնակիչներին, ծանոթացել խնդրին և կարծում եմ, որ այս լուծումը կբավարարի բոլոր կողմերին»,- առաջարկել է Ա. Գրիգորյանը եւ հավելել, որ ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներից և համայնքի ղեկավարներից ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում, քննարկելով և լսելով կողմերի կարծիքները, կներկայացնի հստակ առաջարկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլանի բնակավայրի խնդրի լուծման առնչությամբ:

«Գիլան բնակատեղի» լուսանկարը` Գալուստ Նանյանի

image

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ