Պատգամավորը ստիպված զենք է հանել. Ժողովուրդ
«Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: Ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը:
Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել, եւ օգնականին շտապ հիվանդանոց հասցրած Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը՝ «խուլիգանական դրսեւորումներով աչքի ընկած երիտասարդներին օպերատիվ կերպով վնասազերծելու համար»: Հավելենք, որ մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: