24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ո՞ր դեպքերում կարող եք փոխել Ձեր անունը. iravaban.net

iravaban.net-ի փոխանցմամբ՝ մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.

դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.

ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից.

զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։

16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.

բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

 

Մանրամասները՝ iravaban.net կայքում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ