15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են կալանավորված պահում Գառնիկ Մարգարյանին

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու համար մեղադրվող «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

«Միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի պաշտպանյալիս խափանման միջոցը փոխեին, բայց այն մերժեցին: Պատրաստվում եմ բողոքարկել միջնորդությունը, կարծում եմ, որևէ հիմք չկա նրան անազատության մեջ պահելու համար»,- Henaran.am-ի թղթակցի hետ զրույցում ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը` հավելելով, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ նախաքննությունը սառեցված է և շուրջ  մեկուկես ամիս է, որևէ քննչական գործողության մասին տեղեկություն չի գրանցվել:

«Չեմ կարող ասել ինչն է պատճառը, որ որևէ գործողություն չի կատարվում, այդ հարցին միայն կարող է վարույթն իրականցնող մարմինը պատասխանել»,-ընդգծեց պաշտպանը:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գառնիկ Մարգարյանը հունվարի 16-ին կալանավորվեց:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ