24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հույսով, որ մեր ղեկավարների ուղեղները ևս կթարմացվեն» /վիդեո/

«Մասնագիտական հագուստները հպարտությամբ ենք կրում և հիմա էլ հագել ենք մեր պահանջները ավելի լսելի դարձնելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին իրենց նպաստների վերադարձման համար պայքարող հաշմանդամ օդաչուները:

Հիշեցնենք,  «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

«Ամեն անգամ մեր պաստառները թարմացնում ենք այն հույսով, որ մեր ղեկավարների ուղեղները ևս կթարմացվեն և ուշադրություն կդարձնեն մեր վրա: Հույս ունենք, որ 13 տարի զգվող այս հարցը լուծում կստանա»,- ասաց նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ