15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի ‹‹ինադո՞ւ›› . Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Գորիսի Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծի ենթարկելու պատմության ականատեսը, իսկ հետագայում նաեւ գործուն մասնակիցները եղել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյան: Մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցնեորը, երբ հրապարակվեց ՀՀ ոստիկանապետի հրամանով մարտի 22-ին Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվեցին՝ մինչեւ քննության ավարտը: Բայց փաստ է, որ հենց վերը թվարկված 3 պաշտոնյաների ջանքերով է հետագայում տուժող Արթուր Գեւորգյանին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Եւ զարմանալի է, թե ներհամակարգային բախումների վրա իրենց էներգիան ծախսող ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ինչու իրենց ենթականերին չեն պատժում: Նրանց համար կարեւորը իրենց համակարգի պատի՞վն է, թե՞ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ‹‹ինադու›› ‹‹գործ սարքողների›› ինստիտուտի զարգացումը: Անհասկանալի իրավիճակ է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ