14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ը սպառնում է պարտքը չվճարելու դեպքում դատի տալ 14 տարվա մահացածին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է, ինչ ‹‹Մուսալեռ›› մասնաճյուղի Էջմիածնի ՀԷՑ-ից ծանուցագրեր են ‹‹առաքվում›› գյուղաբնակ, մասնավորապես՝ Հայթաղ եւ Արշալույս համայնքների սպառողներին՝ հիշեցնելով ընկերությանն ունեցած իրենց պարքերի մասին: Առաջին հայացքից նորմալ, նույնիսկ քաղաքակիրէ մոտեցում է: Սակայն, երբ տեղեկանում ես, որ պարտք ասվածը 10 եւ ավելի տարիների վվաղեմության է, հետեւաբար եւ՝ թվային ահռելի արտահայտությամբ, զարմանում ես՝ ինչպես է ՀԷՑ-ը հանդուրժել այդ պարքերը եւ դեռ ավելին՝ չի հոսանքազրկել բնակարանները: Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Սպարտակ Լեւոնյանին ծանուցվել է, որ ինքը ՀԷՑ-ին պարտք է 2006թ.-ին օգտագործած հոսանքի դիմաց: Հորդորելով պարտքը մարել եռօրյա ժամկետում, ընկերությունը միաժամանակ զգուշացրել է, որ չվճարելու դեպքում ստիպված կլինի ժամկետանց պարտքը բռնագանձել դատական կարգով: Այս պարագայում զավեշտն այն է, որ Սպարտակ Լեւոնյանն ու նրա կինը իրենց մահկանացուն կնքել են դեռեւս 2002թ.-ին, ինչից հետո նրանց տան դռները կողպված են մինչ այսօր:

‹‹Եթե 2002թ.-ից տանն ապրող չկա, դտները փակ են, ո՞նց կարա հոսանքի պարտք կուտակվի: Կամ՝ ո՞րն է տրամաբանությունը, որ պարտքը հենց 2006-ի կուտակածն է, այլ ոչ թե, ասենք, 2007-ի կամ, ենթադրենք՝ 2010-ին››,-ասաց Սպարտակ Լեւոնյանի փեսան՝ Էջմիածնում բնակվող Ռուբիկ Վարդանյանը: Նա ասաց նաեւ, որ ծանուցագրերը ՀԷՑ-ի աշխատակցից ստորագրել եւ ստացել է Սպարտակ Լեւոնյանի հարեւանը: Թեեւ հարեւանն աշխատակցին ասել է, որ այդ տանը 14 տարի է՝ մարդ չի ապրում, եւ որ ծանուցագիրը գոյություն չունեցող մարդու փոխարեն ինքը ստանալ չի կարող, բայց տեղի տալով աշխատակցի համառությանը՝ ի վերջո, որպես Սպարտակ Լեւոնյան, ստորագրել եւ վերցրել է ծրարը:

‹‹Ոնցոր մահացածին պարտադրել են ստորագրել ու ստանալ թուղթը, թող այդպես էլ բերման ենթարկեն դատարան ու պարտքը բռնագանձեն››,-հեգնեց մահացածի փեսան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ