14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանցագործության զո՞հ. անհետ կորել է Կարեն Վարդանյանը

Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը: Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄՆ  և այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երևան-Դուբայ չվերթ չի եղել: Վարկած կա, որ նա Մոսկվայում է, քանի որ այդ ժամին միայն Երևան-Մոսկվա չվերթ է եղել:

Մասնավորապես նրա ընկերներից Daniel Ioannisyan-ը Կարենի ֆեսբուքյան էջում գրառել է . «Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվումա, որ դու Դուբայ չես թռել, այլ Մոսկվա… Ընդորում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ: Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1… Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»:

Ավելի ուշ արդեն Դանիել Իոհաննիսյանը իր տարեգրքում գրառել է.

«Թարմացում Կարեն Վարդանյանի մասին՝

1. Կարենի որոնմամբ ու մանրամասների բացահայտմամբ իրար օգնելով զբաղված ենք ընկերները ու ոստիկանությունը:

2. Բավականին քչփորել ենք, լիքը օպեր-աշխատանքներ ենք արել, որի արդյունքում բազում կարևոր տեղեկություններ ենք հավաքել ու փոխանցել ոստիկանությանը: Հույսով եմ, որ եթե ոստիկանությունը իր մասով որոշ տեղեկություններ արագորեն պարզի, մենք առաջիկա օրվա ընթացքում դուրս կգանք հետքի վրա:

3. Այս պահին որևէ լավ լուր չկա: Բավականին տխուր սցենարներով պատկեր է կառուցվում: Ինձ համար արդեն փաստ է, որ Կարենը հանցագործության զոհ է, բայց պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ հանցագործության:

4. Մենք չգտանք որևէ պատճառ, որի համար Կարենը ցանկանար փախչել: Ինքը չուներ լուրջ պարտքեր:

5. Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ վախենում եմ, որ դա խանգարի բացահայտմանը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ