Լռի՛ր, դե լռի՛ր վերջապես…
Գիշերը դժոխքում Ես մի ահռելի կում թույն կլանեցի:- Երիցս թող օրհնյա՛լ լինի երկնային խորհուրդը:- Որովայնս այրվում է: Ուժեղ թույնը ճկռում է մարմինս, տձևացնում ու զգետնում ինձ: Մեռնում եմ ծարավից, շնչահեղձ լինում, չեմ կարողանում գոռալ: Դժո՛խքն է սա, հավերժական տանջա՛նքը: Ա՜յ, կրակ է բարձրանում: Այրվում եմ ուզածիդ պես: Դե՛, քե՛զ տեսնեմ, դև:Ես նշմարել էի հավատադարձությունը դեպի […]