22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայկոն մեղավոր չէ. Նարեիս խանգարեց ճանաչված պապան /վիդեո/

“Հայկոն իմ ընկերն է, ինչու պիտի հաշիվ պահանջե՞մ, նման բան չկա”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում երգիչ Սամվել Գրիգորյանը հերքեց տարածված այն տեղեկությունը, թե նա իբր “նեղել” է Հայկոյին, ով իր դստերը աղջկան՝ Նարե Գրիգորյանին դուրս թողեց  “Հայաստանի ձայն” մրցույթից:

Նշենք, որ Նարե Գրիգորյանը Հայկոյի թիմից էր, եւ մրցույթի “նոկաուտ” փուլում Հայկոն նախապատվությունը տվեց մեկ այլ մասնակցի :

Սամվել Գրիգորյանի խոսքով, մրցույթի “նոկաուտի” փուլում՝ դստերը դուրս թողնելը Սամվելի սրտով, ինչու չէ՝ նաեւ իր ցանկությամբ է եղել:

“Ասեկոսեներ կային, թե իբր իմ աղջիկն է, առաջ են տանում եւ այլն, եւ այլն: Բայց դա այդպես չէր ”,- ասաց Սամվել Գրիգորյանը՝ նշելով, թե Նարեն մի քիչ հուզված էր, բայց հիմա արդեն տրամադրությունը տեղն է:

“Նարեիս խանգարեց ճանաչված պապա ունենալը”,-եզրափակեց Սամվել Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ