27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացահայտում. Ինչ տարավ Լեոնարդո դա Վինչին Հայաստանից

Ասում են` բարձր վերածննդի խոշորագույն նկարիչ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում… Այս հարցի շուրջ շատ վարկածներ կան: Երկար տարիներ է, ինչ տարբեր ազգերի գիտնականներ վիճում են, սակայն չեն կարողանում ապացուցել` արդյոք հանճարեղ նկարիչը եղել է Հայկական լեռնաշխարհում թե ոչ:

Կան մի քանի փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ դա Վինչին իրոք եղել է Հայաստանում: Սա է վկայում առաջին հերթին նրա “Խորհրդավոր ընթրիքը” որմնանկարը, որի ստեղծումից շուրջ 400 տարի առաջ հայերն արդեն իսկ ունեին նման թեմայով ստեղծագործություն նույնիսկ ստեղծագործություններ:

Կան հայկական երեք նկարներ, որոնցից առաջինը ստեղծվել է 1038թ. Վանում, մյուս երկուսը` Կիլիկիայում և Արցախում: Սա վկայում է այն մասին, որ դա Վինչին իր որմնանկարը նկարելիս ազդեցություն է կրել հայկական մանրանկարներից: Ջ.Ռիխտերի,  Յո.  Սարժիգովսկու,  Կ.  Ֆուգարոյի,  Է.  Մակ  Կորտինի  ուսումնասիրությունները  ցույց  են տվել,  որ  15-րդ  դարի  վերջերին  աշխարհահռչակ  գիտնական-գեղանկարիչը  այցելելով  Հայաստան,  թողել է  “Հայկական  նամակներ”  կոչվող  ձեռագրերը,  որոնցից  մեկը  սկսվում է “Գտնվելով  Հայաստանի  այս կողմում” արտահայտությամբ և նկարագրում է Տավրոսյան լեռների ու Եփրատի տեսարանները:

Դա Վինչիի օրագրում` “The Codex Atlanticus” վերնագրի տակ, հայելային անդրադարձումով գրված են եղել հայոց այբուբենի տառերը: Նույն օրագրում գիտնականները գտել են նաև հայկական եկեղեցու նախագիծ` Բագարանի օրինակով: Լեոնարդո դա Վինչին իր կտավներում օգտագործել է մուգ դեղին, բաց շագանակագույն համադրությունները: Սա արվեստում հայտնի է` “տերա արմենա”: Ըստ հետազոտողների` այս գույնն օգտագործել է միայն նա:

Իսկ ինչու է գույնը ստացել այս անվանումը, քանի որ նկարիչը այն ստացել էր Հայաստանից տարված կավից: Հայաստանում արդեն կառուցում էին եկեղեցիներ, երբ 14-րդ դարում` վերածննդի շրջանում, Իտալիայում տարածվեց գմբեթների այն տիպը, որը նախագծված էր դա Վինչիի օրագրում /կենտրոնագմբեթ եկեղեցիներ/:

Ճարտարապետ Բրամանտեն դա Վինչիի հետ հանդիպումից հետո սկսում է այնպիսի եկեղեցիներ կառուցել, որոնց տիպերը նկարիչը բերել էր Արևելքից /Հայաստանից/: Հարց է ծագում. միթե իտալական շքեղ տաճարների մեծ մասն ունեն հայկական ծագում և եթե հայ ճարտարապետները Հայաստանում նման եկեղեցիներ չկառուցեին, Իտալիայում չէին լինի Սբ. Պետրոսը, Սան Սատիրոն, Սանտա Մարիա դել Ֆիորեն…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ