27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվրատեսիլը` տնային տնտեսուհիների մրցույթ. հայ աստղերը կբոյկոտե՞ն

 Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է տեսակետը, թե Հայաստանը պետք է հրաժարվի Եվրատեսիլի մասնակցությունից: Ոմանք գտնում են, որ պատճառը այն է, որ Ավստրին մրցույթին ներկայացնելու է տրանսվեստիտ, իսկ մյուսներն էլ կարծում են, որ այն ֆինանսական միջոցները, որ հատկացվում են մրցույթի համար, կարող են ավելի օգտակար լինել անապահովների համար:

Այս մասին Henaran.am-ը զրուցեց հայտնի երգիչ, երգչուհիների հետ:

”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը, ով այս տարի էր ներկայացնում Հայաստանը, չի միանում բոյկոտին, սակայն կարծում է. ”Չարժի, որ մասնակցի, որովհետև բոլորս էլ գիտենք` ինչն է այնտեղ հաղթում”:

”Երաժշիներ կան, ում համար ինքնանպատակ է Եվրատեսիլը, եթե ինքնանպատակ է, ուրեմն նրա համար մեծ տռավմա կլինի Եվրատեսիլին մասնակցելը: Ի տարբերություն` մեզ համար դա ինքնանպատակ չի եղել, մենք մեր մեսիջն ու ասելիքն ունեինք, և դա ասեցինք` ոչ մի տեղ չակնկալելով, ու այսինքն` մեզ համար տրավմա չէր դա”,-բացատրեց Գոռը: 

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի համար տհաճ է, որ նման մրցույթին կարող են մասնակցել տրանսվեստիտները, սակայն. ”Մենք շատ փոքր ենք, որ պատասխան տանք այդ բոլորի համար, ի նկատի ունեմ Հայաստանը, փոքր երկիր ենք, մենք չէ, որ պատասխան ենք տալիս այդ մարդու տարօրինակ լինելու կամ տրանսվեստիտ լինելու համար: Մենք կարող ենք չընդունել դա, բայց միևնույն ժամանակ իրավունք էլ չունենք քննադատելու, այդ պատճառով էլ կարծում եմ, որ միայն դա բավարար չէ, որ հրաժարվենք մրցույթից, քանի որ մենք մեր երկիրն ենք ներկայացնում ու ոչ մի կապ չունենք տրանսվեստիտի հետ:”: Երգչուհին գտնում է, որ  այս մրցույթի միջոցով Հայաստանը երևում է որպես երկիր, որտեղ իսկապես կան տաղանդավոր երգիչ-երգչուհիներ: ”Սա մի հնարավորություն է  նորից Հայաստանի անունը շեշտելու, բայց եթե մի երկիր ենք, որ փորձում է գնալ առաջ ու հետագայում Եվրախորհրդի կազմում լինել, ապա պետք է նմանատիպ բաներն այդքան չազդեն մեզ վրա”: 

Գոռ Սուջյանը և երգչուհի Արմինկան էլ հիշեցրին, որ առաջին անգամ չէ, որ տրանսվեստիտներ են մասնակցում Եվրատեսիլին: ”Առաջին անգամը չէ, ուղղակի շատ ավելի ակնհայտ է  հիմա ու բացահայտ, ու ավելի շատ PR են անում, ինչին որ ես դեմ եմ: Ես ինքնս դեմ եմ միասեռականության պրոպագանդային, նաև դեմ եմ քարկոծելուն, սակայն այդ կերպ երեխաներին դաստիարակում են ու նորմալ երևույթ է դառնում”,-ասաց Սուջյանը: 

” Ինչ նշանակություն ունի Ավստրիան կամ որէև այլ երկիր ով է ներկայացնում, մենք չենք ներկայացնում չէ”,-նշեց Արմինկան` հավելելով, որ ինքը դեմ էր, որ Հայաստանը Բաքու գնա մասնակցելու Եվրատեսիլին, սակայն այս անգամ պետք է մասնակցել:  

Ինչ վերաբերում է մրցույթի համար նախատեսվող գումարներին, ապա Արմինիկան շեշտեց. ”Բավականին մեծ բյուջե է, որ տրամադրում է յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր երկրի հանրային հեռուսատեսությունը, սակայն ինքը նոր դռներ բացելու հնարավորություն է տալիս արտիստներին, այսինքն` վերցնել ու ուղղակի հարաժարվել, մի փոքր անիմաստ կլինի, որովհետև մենք վերջապես հասել ենք դրան, որ մասնակցում ենք եվրոպական այդ մրցույթին”: Չնայած Արմինկան ընդգծեց, որ որպես այդպիսին Եվրատեսիլն իրենից ոչինչ չի ներկայացնում: ”Ինքը եղել է  ու կա տնային տնտեսուհների մրցույթ, այդպիսին է  ֆիքսված ամողջ Եվրոպայում, բայց մեր նման պետության համար դա հնարավորություն է, որ մեր արտիստները ներկայանան եվրոպական հանրության առջև: Եթե ամեն տարի կարողանում ենք պատվով ներկայանալ, ինչու հրաժարվենք”,-ավելացրեց երգչուհին:

 Հասմիկ Կարապետյանն էլ այս մասին կարծում է. ”Քանի տարի է` մասնակցում է չէ Հայաստանը, ուրեմն կարող է Հայաստանն իրեն թույլ տալ, բայց միևնույն ժամանակ այդ գումարները կարելի է շատ ավելի օգտակար օգտագործել, կարիքավոր մարդկանց տրամադրել որպես օգնություն, օրինակ` անապահով ընտանիքներին, զինվորների ընտանիքներին, տարբեր ոլորտներ կան, որտեղ այդ գումարները կարող են շատ օգուտ բերել, Աստծուն հաճո գործ է դա: Բայց եթե կարող ենք մասնակցել ինչու չմասնակցենք ու ևս մեկ անգամ չհիշեցնենք մեր մասին: Չնայած Եվրատեսիլն ինձ համար բարձր մակարդակի մրցույթ չի եղել, ավելի պրիմիտիվ մրցույթ է, շոու, և մեզ չէր խանգարի ամբողջ աշխարհում երևալ:

Ես մեծ ցավ եմ ապրում, որ օտար երկրներում երբ ասում եմ Հայաստան, ասում են` այդ ի՞նչ է, Ռուսաստա՞նի մեջ է: Մենք ընտրյալ ազգ ենք, ու բոլորն էլ մեր մասին պետք է իմանան”,-եզրափակեց Հասմիկ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ