13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Մերթ ինձ այրես պիտի տենդով, ու մերթ վրաս լուռ անձրևես…

ՈՒ ԵՍ ԳԻՏԵՄ

ՈՒ ես գիտեմ,
Պիտի անվերջ
Կանչես այդպես ու հեռանաս,
Պիտի անվերջ թվաս մոտիկ,
Բայց և հավետ լինես անհաս,
Լինես ծարավ
ՈՒ ոգու քաղց,
Տագնապի պես ինձ հետ թևես,
Մերթ ինձ այրես պիտի տենդով
ՈՒ մերթ վրաս լուռ անձրևես…
Պիտի անվերջ
Քո կարոտի
Հրաշք հավքը վրաս հսկի
ՈՒ թևերից իր կապուտակ
Պիտի մաղի ցավ ու կսկիծ…
ՈՒ ես քայլեմ պիտի անվերջ
Գլխապտույտ վիհի ափով,
Հարբած լույսով,
Մութով հարբած,
Հարբած սիրով ու տագնապով…
Կարոտներով ու ցավերով
Ճանապարհս պիտի ցողեմ,
Բայց և հավետ,
Բայց և հավետ
Օրհնանքներով քեզ ողողեմ…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ