Ահազանգ. Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան են կառուցում
Գառնու հեթանոսական տաճարի տարածքում` բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան է կառուցվում: Հիմքն արդեն գցված է: Գառնին, որը մեզ հասած միակ հայկական հեթանոսական տաճարն է, այժմ դարձել է շինհրապարակ: Շինարարության թուլտվությունը ըստ լուրերի` տվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այս մասին ահազանգեցին Henaran.am-ի ընթերցողները; Գառնիի գյուղապետ Ա. Վարդանյանը […]