06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ահազանգ. Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան են կառուցում

Գառնու հեթանոսական տաճարի տարածքում` բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան է կառուցվում: Հիմքն արդեն գցված է: Գառնին, որը մեզ հասած միակ հայկական հեթանոսական տաճարն է, այժմ դարձել է  շինհրապարակ:

Շինարարության թուլտվությունը ըստ լուրերի` տվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այս մասին ահազանգեցին Henaran.am-ի ընթերցողները;

Գառնիի գյուղապետ Ա. Վարդանյանը խոչընդոտել է շինարարական աշխատանքներին` մերժելով ներկայացված գրավոր դիմումները:

Փաստորեն, Մ.թ.ա 2-րդ հազարամյակում կառուցված կոթողի շինարարական տեսքը խաթարեցին նախ հուշանվերների խանութով, հիմա էլ սրճարան են կառուցում: 

Հիշեցնենք, համալիրի տարածքում տեղադրված հուշանվերների խանութը ևս պատկանում է Մշակույթի նախարարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ