15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մեզանից մեկը պետք է հեռանա արցունքներ վերադարձնելու…

Գիշերը մեզ հաղորդակցրեց
Մաքրությանը…
Մինչև չեղավ ավելի,
Քան մի
Մարմին
Լքված
Աստղերում…

***
Քամին սողոսկում է.
Վերակենդանանում է խոստումը
Անավարտ…
Ժամերը բառ չունեն…
Ես հանդգնում եմ երևակայել
Քո գաղտնի բառը
Իմի մեջ…
Մեզանից մեկը պետք է հեռանա
Արցունքներ վերադարձնելու…

***
Ես կրում եմ շրշյունը
Մեր սավանի.
Ճմրթված ամպեր են
Ազդրերիս վրա…
Հստակությունը չի ամբողջանում…

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

1.
Հավերժ
Մահվան սահմանին…
Ովքեր պիտի լիզեն
Իմ մարմինը
Քո վերքերից…
Կաթող թարախ
Արյան տեսիլքում…

2.
Վերքը վերապրում է
Լեզվի վրա.
Հայոց լեզվի…

ՓՈՔՐ ՄՀԵՐԸ ԱԳՌԱՎԱՔԱՐՈՒՄ

1.
Կույր էր,
Այլևս չէր տեսնում
Սեփական աչքերը…

2.
Սեփական աչքերի մասին հիշողությամբ
Քարայրի պատերին
Տիեզերքին նայող
Հայացք էր նկարում…

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ