27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տո մի քրքրեք Չարենցի անկողինը. Չարենցը արվամո՞լ /վիդեո/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը  լրագրողների հետ հանդիպմանն անդրադրաձավ  Չարենցի գործերի դեմ ոտնձգություններից եւ իր “Գիրք մնացորդացի” ճակատագրից:

Ըստ Գասպարյանի, ինքը հավաքեց Չարենցի անտիպ գործերը, պետպատվերով  տպագրվեց, բայց արի ու տես, որ ողջ տպաքանակն անհետացել է, նույնիսկ “Հայաստանում գիրք կալանավորելու շուխուր-շախաթան էլ հասել է մինչեւ ԱՄՆ”:

Գրքին դեմ է եղել Չարենցի դուստրը՝ Անահիտը: Նա նամակ է գրել նույնիսկ երկրի նախագահին:

“Դժգոհություն կար, թե ինչու այս գրքում անունը բազմիցս հիշատակված չէ, էստեղից աղմուկ-աղաղակ, նամակ Հանրապետության նախագահին, մեկ էլ տեսա գիրքն անհետացավ: Ի դեպ, ամիսուկես առաջ ցանկացա պարզել՝ արդյոք ազգային գրադարանում պարտադիր օրինակները կայի՞ն, տեսա անգամ քարտարանում արտացոլված չէին”,-ասաց նա:

 Գրականագետը չի կարող հասկանալ, ինչպես կարելի է Չարենցի գիրքը փակել: “Չարենցը աչքերը բացի՝ կասի, էս ինչ եք անում”,-ասաց Գասպարյանը:

Արդյո՞ք պատճառը էրոտիկ բնույթի ստեղծագործություններ էին՝ Գասպարյանը նկատեց, որ Չարենցը միշտ էլ զրնգուն բանաստեղծություններ է գրել: “Արուս Ոսկանյանին նվիրված պոեմներից մեկում Չարենցն ասում է՝ Արուս պատռի դեն նետի, ով գիտի ում ձեռքը կընկնի, մեզ ինչի մեջ կմեղադրեն”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Չարենցի արվամոլ լինելուն՝ ասաց, որ հիմա շատերն են պոռնկության մասին գրում, նշանակո՞ւմ է պոռնիկ են:“Ախր Չարենցը նորմալ, առողջ կարգին տղամարդ էր, դրա համար շատ ազատ է գրել, ինքը պատրիոտ էր, հերոս”,-ասաց Գասպարյանը:

Ըստ նրա Չարենցին պետք է ընդունել այնպես, ինչպես կա:Չարենցի արվամոլ լինելու հարցը հունից հանեց գրականագետին:

“Տնաշեներ, ազնիվ եղեք, ես ասում եմ՝ հերոս է, դուք գնացել անկողին եք քչփորում, տո..”:

Մանրամասները տեսանյութում:

Հ.Գ. Henaran.am-ը հետաքրքրվում է գրքի ճակատագրով եւ առաջիկայում կներկայացնենք այդ նյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ