27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նա հայտնում է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտ հանդիսանա  Ֆրանսիայի եւ Թուրքիայի պատմական հարաբերություններին: Նամակում մասնավորապես ասվում է. “Հարգարժան վարչապետ, մենք պարզապես փորձում ենք բուժել 100-ամյա վերքերը: Ես հասկանում եմ, որ ընդունել պատմական փաստը, դժվար է, սակայն […]

“Շնորհիվ Իրանի վրա ճնշման, մեզ հաջողվեց գրավել Ռուսաստանի ուշադրությունը”. Օբամա

Ամերիկյան “Time” ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի աջակցությունը շատ կարեւոր է Իրանի միջուկայինի հարցը կարգավորելու, ինչպես նաեւ Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու համար: “Շնորհիվ արդյունավետ դիվանագիտության եւ Իրանի վրա ճնշման, մեզ հաջողվել է գրավել այնպիսի երկրների ուշադրությունը, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ճապոնիան: Եվ այժմ Իրանը պետք է դիմակայի համաշխարհային […]

Հայաստանն ու Վրաստանը մասամբ ազատ են, Ադրբեջանը` անազատ.”Freedom House”-ի վարկանշային աղյուսակը

Հարավային Կովկասի երկրները պահպանել են իրենց նախկին տեղերը “Freedom House”-ի վարկանշային աղյուսակում: Միջազգային կազմակերպության “Ազատություն աշխարհում 2011: Ժողովրդավարության ավտորիտար կոչ”  ամենամյա զեկույցում Հայաստանը եւ Վրաստանը նշվել են որպես մասամբ ազատ, իսկ Ադրբեջանը` ոչ ազատ երկիր: Հաշվետվության համաձայն` Վրաստանում գրանցվել է որոշակի առաջընթաց. երկրում բարեփոխումներ են անցկացվել: 2010-ին քաղաքացիական ազատության ոլորտում բարելավում է նկատվել: Քաղաքական ազատությունը […]

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ /վիդեո/

Իրանի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,5 բալ մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը: Գրեթե 100 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորներից շատերն արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, 15 մարդ հոսպիտալացվել է կոտրվածքներով եւ գանգային վնասվածքներով: Զոհվածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հիմնականում տուժել են Նիշապուր քաղաքի բնակիչները: Քաղաքին մոտ գտնվող մի շարք բնակատեղիներում տներ են փլուզվել: […]

ԵԱՀԿ ներկայացուցիչը դժգոհ է Դինքի դատավարության արդյունքից

Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը կոչ է արել ԵԱՀԿ տարածքում սպանված բոլոր լրագրողների գործերով արդարություն հաստատել: Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ավելին անեն, որպեսզի պաշտպանեն լրագրողներին եւ պատժեն նրանց սպանողներին: “Սարսափելի սպանությունից 5 տարի անց կայացրած դատական որոշումը ցույց է տալիս, որ նման հանցագործությունները հանդուրժվում […]

Անվտանգ անցում` սահուն սահմանով.Հայաստանի սահմանները կառավարվում են

“Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրն  ենթադրում է  միջազգային կազմակերպությունների միջեւ եղած միջգերատեսչական, երկկողմանի եւ տարածաշրջանայաին համագործակցությունը եւ գտնվում է անցումային  փուլում”   հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը: Նա   նշեց, որ այն թույլ է տալիս արդյունավետ եւ համապարփակ մոտեցում ցուցաբերել սահմանի կառավարմանն առնչվող […]

Հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակ Էրիկա Շտայնբախը հայտնել է, թե հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Շտայնբախն ընդգծել է, որ իր եւ իր կուսակցական ընկերների համար ավելի քան ակնհայտ է, որ նման իրողություն եղել է, սակայն քիչ հավանական է, որ մյուս խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն […]

Էրդողանը զերծ է մնացել Հրանտ Դինքի գործով մեկնաբանություններից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրքական “Kanal D” հեռուստաընկերության եթերում խոսել  է Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի որոշման մասին: Որոշումը դեռեւս պետք է քննարկվի Վճռաբեկ դատարանում: Վարչապետը նշել է, որ Վճռաբեկ դատարանը կարող է այլ որոշում կայացնել, այդ պատճառով էլ առայժմ կարիք չկա մեկնաբանություններ անել: “Հավատում եմ, որ այս գործի վերաբերյալ արդար որոշում կկայացվի”,-ասել […]

Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ եվրոպական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Հանդիպման ընթացքում շոշափվել են հակամարտության լուծման հեռանկարները: Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների հետ: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ: […]

“Ռազմական գործողություն Իրանի դեմ չի ծրագրվում”.ՆԱՏՕ

Բարաք Օբաման կոչ է արել Իրանին խաղաղ բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցի փակման հարցով: Սակայն առայժմ Սպիտակ տանը չեն մեկնաբանում այս ինֆորմացիան: Միաժամանկ, ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը հայտարարել է, որ Իրանի դեմ ոչ մի ռազմական գործողություն չի ծրագրվում: “Կարեւորն այն է, որ շարունակվի էներգամատակարարումը Հորմուզի նեղուցով: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հասարակության անդամ`միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի