27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մեծ Բրիտանիան 33 մլրդ ֆունտ արժողությամբ երկաթուղի կկառուցի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել գերարագ երկաթուղային մագիստրալի կառուցման նախագծին: Այն կկապի Լոնդոնը կենտրոնական եւ հյուսիսային Անգլիայի քաղաքների հետ: Նախագծի արժողությունը, որը հավանաբար կիրականացվի 2033-ին, կազմում է 32,6 մլն ֆունտ ստեռլինգ: Ճանապարհի կառուցման արդյունքում լոնդոնցիները կարող են Բիրմինհեմ հասնել ընդամենը 49 րոպեում, այն դեպքում, երբ հիմա մեկ ու կես ժամ է պահանջվում: Գնացքների միջին […]

Պուտինը 2011-ի քաղաքական գործիչն է

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պահպանել է առաջին տեղը 2011-ի քաղաքական գործիչների շարքում: Այս մասին են վկայում դեկտեմբերին կատարած սոցիոլոգների հարցումները` ռուս քաղաքական  եւ հասարակական գործիչների թվում  “Տարվա մարդ” անվանակարգում առաջատարին պարզելու նպատակով: Դեկտեմբերին հարցվածների 38 տոկոսը տարվա քաղաքական գործիչ է անվանել Վլադիմիր Պուտինին, իսկ երկրորդ տեղում է հայտնվել նախագահ Դմիտրի Մեդվեդեւը`  19 տոկոս արդյունքով: Վարկանշային […]

Ահաբեկչին թույլատրել են հանդիպել հարազատների հետ

Հայտնի է դարձել, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, չնայած բազմաթիվ բողոքների,  այսուհետ հնարավորություն կստանա հարցազրույց տալ: Նա նաեւ կկարողանա շփվել իր հարազատների հետ եւ այցելուներ ունեենալ: Այս ամենը, բնականաբար, տեղի կունենա ոստիկանության հսկողության  տակ: Ինչպես հայտնել է Բրեյվիկի փաստաբանը, ավելի քան 100 զանգվածային լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել հարցազրույց վարել ահաբեկչի հետ: Ավելի վաղ վերջինս հայտարարել […]

Իրանը պատրաստվում է ստորգետնյա բունկերում հարստացնել ուրանը

Իրանը մոտ ապագայում կսկսի ուրանի հարստացումը ստորգետնյա բունկերում: Այս մասին հայտնել է երկրի Ատոմային էներգիայի գծով Կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի-Դավանին: Իրանի որոշումը` շարունակելու միջուկային ծրագիրը տեղում` հավանական հարձակումից ավելի պաշտպանված վայրում, կուժեղացնի լարվածությունը Թեհրանի եւ արեւմուտքի երկրների հետ, որոնք կասկածում են իսլամական հանրապետությանը միջուկային զենք ստեղծելու փորձի մեջ: Ուրանի հարստացման “Fordow” գործարանում հնարավոր կլինի ստանալ […]

Սիրիայի նախագահը կարծում է, որ արաբական երկրները միասնական չեն սիրիական հարցի շուրջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ արաբական երկրները միասնական չեն Սիրիայի հանդեպ վարած իրենց քաղաքականության մեջ, հայտնում է “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքը: Ասադը նշել է, որ որոշ արաբական երկրներ աջակցում են Սիրիային, սակայն արտաքին ճնշման տակ ստիպված են լինում իրենց դեմ քաղաքականություն վարել: Նրա կարծիքով` տարածաշրջանի որոշ երկրներ նույնիսկ աղավաղում են Սիրիայում տեղի ունեցող դեպքերը, որպեսզի […]

ԱՄՆ-ում լույս է տեսել Օբամաների ընտանիքի մասին պատմող գիրք

Այս շաբաթ ամերիկյան գրախանութներում  հայտնվել է Բարաք Օբամային եւ նրա կնոջը նվիրված գիրքը: Գրքի հեղինակը “The  New York Times”–ի լրագրող Ջոդի Կանտորն է: Նախագահին նվիրված գրքում, որն  արդեն վաճառվում է ռեկորդային քանակությամբ, հեղինակը ներառել է Բարաք Օբամայի շրջապատից ավելի քան 33 հարցազրույց: Սակայն դեռեւս  “The Obamas” գրքի հրապարակումից առաջ, լրագրողները հասցրեցին հայտնել դրա սկանդալային բովանդակության […]

Մեծ Բրիտանիան Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման համար պայմաններ է թելադրում

Պաշտոնական Լոնդոնը պատրաստ է թույլ տալ շոտլանդական իշխանություններին մինչեւ 2013-ի ամառն անցկացնել անկախության հանրաքվեն , որը նախկինում ծրագրվում էր անցկացնել 2014-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ հանրաքվեին վերաբերող անորոշությունը մեծ վնաս է հասցնում Շոտլանիդայի տնտեսությանը: Բրիտանական “Independent” թերթը գրում է, որ նախարարների բրիտանական կաբինետը  մեկ կարեւոր պայման կդնի: Այն է` թույլ տալ […]

Մոսկվայում տեղի ունեցած հրդեհից տուժածների թվում հայեր կան

Նախօրեին Մոսկվայի “Il Pittore” ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 2 կանանցից մեկի ինքնությունը պարզվել է: Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է “Интерфакс”-ը: 44-ամյա կինը բնակվում էր մայրաքաղաքի հարավում եւ ռեստորանում աշխատում էր որպես խոհարար: Մյուս կնոջ ինքնությունն առայժմ անհայտ է: Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 9-ին: Նախնական տվյալներով` պատճառ է դարձել գազի բալոնների պայթյունը, […]

Արգենտինացի Մեսսին էլի լավագույնն է /վիդեո/

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ամփոփելով 2011թ-ի ֆուտբոլային տարին` տարվա լավագույն ֆուտբոլիստի  կոչմանն ու “Ոսկե գնդակ” մրցանակին անժանացրեց  Լեո Մեսսիին: Արգենտինացի ֆուտբոլիստը  արդեն երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Մինչ այդ միայն մի քանիսին է հաջող արժանանաու “Ոսկե գնդակ”-ին, որոնց թվում  ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին է: Մեսսի մրցակիցներն էին “Բարսելոնա”-ի մյուս ներկայացուցիչ Խավի Հերնանդես եւ պաշտոնական մրցանակաբաշխությանը ներկա […]

Իրանում լրտեսության համար մահապատժի են ենթարկել ամերիկացուն

Իրանում մահվան է դատապարտվել իրանյան ծագումով ԱՄՆ-ի քաղաքացին, հայտնում է “Reuters” գործակալությունը: 28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթիին մեղադրում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Իրանի իշխանությունների տվյալներով` նա համագործակցել է ԿՀՎ-ի հետ: Իրանի հեռուստատեսությամբ իր խոստովանության ժամանակ Հեքմաթին հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող “Kuma Games” ստուդիան ԿՀՎ-ի պատվերով քարոզչական խաղեր է ստեղծում, որոնց էպիզոդներից շատերը հիմնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի