10 Հունվարի, Saturday, 2026
KFC

ԱՄՆ-ը իր քաղաքացուն չի ճանաչում իբրեւ ԿՎՀ-ի լրտես

Սպիտակ տան պետքարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Իրանում մահապատժի ենթարկված ԱՄՆ-ի քաղաքացին չի աշխատել ԿՎՀ-ի համար: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նույնպես հայտնել է, որ Ամիր Միրզա Հեքմաթիի դեմ լրտեսության մեղադրանքը շինծու է:

ԱՄՆ-ը պնդում էր Հեքմաթիի անմեղությունը նաեւ մինչեւ նրան մահապատժի ենթարկելը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի քաղաքացի Հեքմաթիին մահապատժի են ենթարկել հունվարի 9-ին: Մեղադրող կողմը պնդում է, որ նա, ծառայելով ամերիկյան բանակում, աշխատել է ԿՎՀ-ի համար եւ իրանական հետախուզության մեջ է ներքաշվել սխալ ինֆորմացիա փոխանցելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ