14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ահաբեկչին թույլատրել են հանդիպել հարազատների հետ

Հայտնի է դարձել, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, չնայած բազմաթիվ բողոքների,  այսուհետ հնարավորություն կստանա հարցազրույց տալ: Նա նաեւ կկարողանա շփվել իր հարազատների հետ եւ այցելուներ ունեենալ: Այս ամենը, բնականաբար, տեղի կունենա ոստիկանության հսկողության  տակ:

Ինչպես հայտնել է Բրեյվիկի փաստաբանը, ավելի քան 100 զանգվածային լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել հարցազրույց վարել ահաբեկչի հետ: Ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ նախապատվությունը տալիս է գերմանական, բրիտանական եւ ֆրանսիական լրատվամիջոցներին, քանի որ այդ եկրներում նա առավել մեծ թվով “կողմնակիցներ”  ունի:

Հիշեցնենք, որ կրկնակի ահաբեկչության արդյունքում Բրեյվիկը 2011-ի հուլիսի 22-ին սպանեց 77 մարդու, իսկ ավելի քան 150-ը վնասվածքներ ստացան:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ