Մահացել է լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը

88 տարեկանում Մոսկվայում իր մահկանացուն է կնքել սովետական հետախույզ, Սովետական Միության Հերոս Գեւորգ Վարդանյանը: Հետախույզի մահվան պատճառը քաղցկեղն էր: Վարդանյանը ծնվել է 1924-ին Դոնի Ռոստովում: 1930-ին նա իր ընտանիքի հետ մեկնում է Իրան, որտեղ նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը, առեւտրական գործունեության անվան տակ աշխատել է սովետական հետախուզության համար: Վարդանյանն իր հոր հետքերով գնաց 1940-ին` 16 տարեկանում: […]