20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համաներում է հայտարարել այն բոլոր հանցագործությունների համար, որոնք տեղի են ունեցել 2011-ի մարտի 15-ից 2012-ի հունվարի 15-ը:

Ինչպես հայտնել է “Associated Press’-ը, համաներումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մասնակցել են խաղաղ բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ դասալիքներին եւ առանց թույլտվության զենք պահողներին:

Հակակառավարական ցույցերի սկսվելու օրվանից սիրիական բանտերից ազատվել է գրեթե 4 հազար բանտարկյալ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները եւ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ բանտերում դեռեւս մնում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ձերբակալել են հակակառավարական ցույցերին մասնակցելու համար:

Վերջին համաներումը սիրիական իշխանությունները հայտարարել էին 2011-ի դեկտեմբերին` ազատելով 755 մարդու: Դրանից մեկ ամիս առաջ Բաշար ալ-Ասադն ազատել էր եւս հազար բանտարկյալների:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ